«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար, նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ-ի նախագահն է, և նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու օգտահաշվում:               
 

Հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից

Հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից
22.10.2025 | 16:52

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը համոզված է՝ «որպեսզի Հայաստանը դուրս գա ստեղծված ծանր իրավիճակից, հայ ազգն ունի նոր ղեկավարների կարիք»։

Վեհափառն այս մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:

Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։

Վեհափառը նշել է` աշխարհագրական պայմանները փոփոխվում են, ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։

Կաթողիկոսը շեշտում է` մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։

«Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- իր հայտարարևության մեջ ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ